Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել:
Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել, գրում է «Կոմերսանտը» Al Sumaria-ի վրա հղումով:
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը, «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են երկրի մի մասը: Գրոհայինները հարձակումներ են կատարում և ահաբեկչական գործողություններ, որոնք հիմնականում ուղղված են խաղաղ բնակչության դեմ: