20 ապրիլի 2007 - 15:06 AMT
Ապրիլի 24-ը Չիկագոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել
Չիկագոյի Քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որի համաձայն ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության Հիշատակի օր: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում (ANCA), բանաձեւը ստորագրել է նաեւ քաղաքագլուխ Ռիչարդ Դելին: 2005 թվականին Իլլինոյսը դարձավ 11-րդ ամերիկյան նահանգը, որը ցեղասպանության փաստերի հետազոտումը ներառեց կրթական ծրագրերում: Համապատասխան որոշում էր ստորագրել նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը: Այսօր Իլլինոյսի 19 կոնգրեսկաններից 12-ը պաշտապնում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: