20 ապրիլի 2007 - 15:16 AMT
Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Կոսովոյի խնդրի շուրջ ծավալվող իրավիճակի զարգացմանը
Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ: Սերբիայի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ: Իր հերթին, Վարդան Օսկանյանը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման մասին եւ ընդգծել է, որ Հայաստանը ուշիուշով հետեւում է Կոսովոյի շուրջ զարգացումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են հայ եւ սերբ ժողովուրդների սերտ պատմական եւ մշակութային կապերի մասին: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում համատեղ գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը: