15 օգոստոսի 2016 - 18:10 AMT
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը ևս դուրս մնաց մեդալների մրցավազքից

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են շարունակում հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ` 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով զիջեց հունգար Վիկտոր Լորինցին, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն:

Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաև Արսեն Ջուլֆալակյանը։ Նա մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջել էր բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն Խաղերում 33 մարզիկ է ներկայացնում 8 մարզաձևերում: Օգոստոսի 15-ի դրությամբ, Հայատսանի հավաքականը դեռ մեդալ չի նվաճել: Լավագույն արդյունքը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանինն է՝ 5-րդ տեղ: