16 օգոստոսի 2016 - 11:34 AMT
Ռիո-2016. Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը 48-րդն է

ՀՀ-ն ներկայացնող աթլետ Լիլիթ Հարությունյանն ավարտել է իր ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր արգելավազքի մրցումներում։

Հայ արագավազորդուհին գրանցել է 1.03.13 արդյունքը և 3-րդ ութնյակում զբաղեցրել վերջին տեղը, գրում է Armsport.am-ը։

Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրել է 48-րդ տեղը: Ութնյակից հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ արգելավազորդ էր ներկայացրել: Խաղերում նաև ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը:

Photo` Armnoc