Հալեպի հարավային շրջաններում կաթոլիկ միաբանները 3 ամառային ճամբար են բացել երեխաների և դեռահասների համար, որտեղ ընդգրկված է զինված հակամարտությունից տուժած ավելի քան 700 երեխա:
Հալեպում սալեսիան միաբանության թեմի քահանա Պիեռ Ջաբլոյանը հայտնել է, որ ամառային ճամբարները բացվել են հուլիսի ավարտին Կրակովում տեղի ունեցած երիտասարդության համաշխարհային օրերից հետո: Հալեպից կամավորների ներկայացուցիչը վկայությամբ էր հանդես եկել Կրակովում և կարճ ընդունելության արժանացել Հռոմի պապի մոտ:
«Երբ Ռանդը խոսում էր Պապի հետ, մենք զգում էինք, որ մեր ձայնը հասանելի է աշխարհին»,-ասել է քահանան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուսանկար էր մակագրել Հալեպի երեխաների համար, ինչը մեծ անակնկալ էր մեզ համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:
Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:
Ընթերցեք նաև. Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում