16 օգոստոսի 2016 - 19:14 AMT
Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ. Արծաթը երաշխավորված է

Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթանակ է տարել Ռասուլ Չունաևի նկատմամբ, դուրս գալով եզրափակիչ:

66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել է 4-1 հաշվով, արծաթե մեդալը երաշխավորված է:

Ավելի վաղ նա 9։0 հաշվով հաղթել էր եգիպտացի Սալեմ Կակին: