Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք ըմբիշ Չենք Իլդեմին:
98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը հաղթել է 9-0 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ, փաստացի երաշխավորելով Հայաստանի երրորդ մեդալն ընթացիկ օլիմպիադային:
Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին, ևս դուրս գալով եզրափակիչ:
Ալեքսանյանի մրցակիցն է կուբացի Լուբո Կաբրերան: