17 օգոստոսի 2016 - 00:31 AMT
Միհրան Հարությունյանը արծաթ նվաճեց Հայաստանի համար` խայտառակ մրցավարության պայմաններում

Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը պարտվել է եզրափակիչում` Հայաստանի համար արծաթ նվաճելով ընթացիկ օլիմպիադայում:

Հարությունյանը պարտվել է սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել:

Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակիչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով: