17 օգոստոսի 2016 - 01:34 AMT
Ալեքսանյանը նվաճում է անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական ոսկին

Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթել է եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով ընթացիկ օլիմպիադայում:

Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան:

Կիսաեզրափակիչում 98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը հաղթել էր թուրք ըմբիշ Չենք Իլդեմին 9-0 հաշվով:

Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: