20 ապրիլի 2007 - 20:31 AMT
Հայաստանը չի ցանկանում է ընտրություն կատարել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ
Կոմպլեմենտարությունն ու սիմետրիան տարբեր բաներ են: Կոմպլեմենտարությունը նշանակում է այն, ինչ նշանակում է. տարբեր քաղաքական բնագավառներ լրացնում են միմյանց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում: «Պաշտպանական հարցերում մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այստեղ ռազմակայաններ ունի, միաժամանակ մենք ընդարձակ ու խորը հարաբերություններ ենք հաստատել ՆԱՏՕ-ի հետ: Մենք չենք ցանկանում ընտրություն կատարել մեկի եւ մյուսի միջեւ: Դա է մեր գաղափարը: Ոչ ոք չպետք է ստիպի նման ընտրություն կատարել: Այդպես էր սառը պատերազմի տարիներին, բայց այն արդեն անցյալում է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու կոչը չպետք է ինքնանպատակ լինել: «Մենք պետք է աճենք դրա համար, այդպես չէ՞: Այսօր մենք շահագրգռված ենք ոչ թե անդամակցության, այլ ընդգրկման գործընթացն սկսելու հարցում: Եկեք սկզբում կազմակերպվենք, համապատասխան ինստիտուտներ ստեղծենք, որպեսզի մեր մասին ասեն. «Նրանք պատրաստ են»: Մենք անցնելու երկար ուղի ունենք»,- ընդգծել է նա: