21 ապրիլի 2007 - 15:07 AMT
Թուրքիան ստիպում է երկրի հրեական համայնքին հանդես գալ 106-րդ բանաձեւի դե՞մ
Թուրքիայի մի շարք հրեական կազմակերպություններ ողջ հրեական համայնքի անունից նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի ընդունման դեմ: «Թուրքիան ցանկանում է, որպեսզի բանաձեւի դեմ հանդես գան բոլոր հրեական կազմակերպությունները, սակայն դա արել է միայն Անվտանգության հարցերով հրեական ազգային ինստիտուտը»,- հաղորդում է JTA հրեական գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ մյուս հրեական կազմակերպությունները, հիշելով Հոլոքոստի ռեւիզիոնիզմը, չեն ցանկանում հերքել Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում, ինչպես գտնում են իսրայելցի հետազոտողները, եղել է Հոլոքոստը: «Ամերիկայի Հրեական Կոմիտեն եւ B'nai B'rith միջազգային կազմակերպությունը կփոխանցեն Թուրքիայի հրեական համայնքի նամակը Կոնգրեսին»,- գրում է JTA-ն: