18 օգոստոսի 2016 - 11:58 AMT
Ռիոյում ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել հավաքականի համար` դուրս գալով ամառային օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է Sputnik-Արմենիան:

Քառորդ եզրափակչում Ալոյնաը, որը հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում, հաղթել է կոլումբացի Սեյբեր Ավիլային: Բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են ՌԴ-ն ներկայացնող մարզիկին` 3-0 (29:28, 29:28, 29:28):

Եզրափակիչ դուրս գալու համար Ալոյանը պայքարելու է չինացի Հու Ցզյանգուանի և կուբացի Յոսվանի Վեյթիայի մենամարտում հաղթողի հետ: