19 օգոստոսի 2016 - 17:43 AMT
Թուրքական Էլյազիգում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը

Թուրքիայի Էլյազիգ քաղաքում օգոստոսի 18-ին իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), հայտնում է Tert.am-ը թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի վրա հղումով:

Օգոստոսի 18-ին ռումբեր էին նետվել Էլյազըղ քաղաքի բնակելի թաղամասերի վրա (պատմական Խարբերդի նահանգ), կատարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ:

Թուրքիայում մեկ օրվա ընթացքում 3-րդ պայթյունն է որոտացել. օգոստոսի 18-ին Էլյազիգից բացի պայթյուններ են հնչել նաև Վանում և Բիթլիսում: ԶԼՄ-ները նույն օրը հայտնել էին, որ պայթյուններից մեկը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: