Թուրքիայում դատարանի որոշմամբ հեղաշրջման փորձի գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է երկրի վարչապետի աշխատակազմի 18 անդամ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչ են համարում իսլամական քարոզիչ Ֆեթուալլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո վարչապետի աշխատակազմի ավելի քան 250 աշխատակից է ազատավել պաշտոններից:
Հուլիսի լույս 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական առճակատումը ծավալվեց Անկարայում և Ստամբուլում: Զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ապստամբությունը ձախողվեց:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրել են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Ինքը Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հայտարարել, որ մեղսակից չէ դրան: