22 օգոստոսի 2016 - 10:32 AMT
Լարսի ավտոճանապարհը երեկոյան ժամերին փակ կլինի անվտանգության նկատառումներով

Օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝ միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո, ասվում է հաղորդագրության մեջ: