22 օգոստոսի 2016 - 12:48 AMT
Հայ հոգևոր երաժշտության առաջին «Շարական» փառատոնը կանցկացվի Տաթևում

Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 14-16-ը Տաթևի վանական համալիրում։

«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը: «Շարական» փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես, ասվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ` այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:

Փառատոնի կազմակերպիչներն են Music of Armenia–ն և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։