22 օգոստոսի 2016 - 19:40 AMT
Սարկոզին կառաջադրվի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Այդ մասին է ինքը Սարկոզին հայտնել twitter-ում, «Ամեն ինչ Ֆրանսիայի համար» գրքի մի հատված հրատարակելիս: «Ես որոշել եմ թեկնածու դառնալ 2017-ի ընտրություններին: Դա իմ պարտքն է այս դժվարին ժամանակներում», - գրել է նա:

Սարկոզին նախագահ էր ընտրվել 2007 թվականին, պաշտոնում փոխարինելով Ժակ Շիրակին: 2012 թվականին նա, սակայն, պարտվում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին: