Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել երկրի ազգությամբ թուրք քաղաքացիներին լոյալ վերբերմունք դրսևորել Գերմանիայի հանդեպ:
«Գերմանիայում վաղուց բնակվող ազգությամբ թուրք քաղաքացիներից մենք ակնկալում ենք բարձր մակարդակի լոյալ վերաբերմունք մեր երկրի հանդեպ: Հանուն դրա մենք փորձում ենք բաց լինել նրանց իղձերի համար և հասկանալ նրանց»,-ասել է Մերկելը Ruhr Nachrichten թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ կառավարությունը «սերտ շփում ունի ներգաղթյալների միավորումների հետ», հայտնում է Deutsche Welle-ն: Թուրքիայում ներքաղաքական բախումներով պայմանավորված`Մերկելը խելամտության կոչ է արել ծագումով թուրք քաղաքացիներին:
«Խոսքի և ցույցերի ազատությունը Գերմանիայում տարածվում է բոլոր նրանց վրա, ով ապրում է այս երկրում, սակայն բոլոր քաղաքացիներն, անշուշտ, բոլոր տարաձայնությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծեն»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահ էրդողանի կողմնակիցների վերջին բազմամարդ հանրահավաքները ԳԴՀ-ում, այդ թվում Քյոլնում, քաղաքական բավաեճի առիթ դարձան Գերմանիայում: Քրիստոնյա-դեմոկրատական միության որոշ ներկայացուցիչներ պահանջեցին երկքաղաքացիության չեղարկում: