23 օգոստոսի 2016 - 11:21 AMT
Երեկոյան ժամերին Լարսի ավտոճանապարհը փակ կլինի

Օգոստոսի 23-ին Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո