Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել Համադան ավիաբազան Սիրիայում թռիչքներ իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նա նշել է, որ Իրանը չի տրամադրել ավիաբազան Ռուսաստանին` ընդգծելով, որ «դա ժամանակավոր է և ռազմակայանն օգտագործվում է միայն ինքնաթիռների լրացուցիչ լիցքավորման համար»:
Լարիջանին նշել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է օգտվել Համադանի ավիաբազայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Ռուսական օդուժն օգտագործել է Համադան ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: