Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիայի տարածք` հյուսիսային Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու գործողության շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական բանակն օգոստոսի 24-ի առավոտյան կոալիցիայի օդուժի աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարաբլուսի մատույցներում: Anadolu գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, Սիրիա են մտել նաև թուրքական տանկերը:
Ըստ Daily Sabah-ի, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Ջարաբլուսի ազատագրման համար:
Ինչպես հայտնել էր Wall Street Journal-ը, ԱՄՆ իշխանությունները ևս դիտարկում են Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը: