24 օգոստոսի 2016 - 11:18 AMT
Հայաստանի կինոլոգները կմասնակցեն ԱՊՀ երկրների մաքսային մասնագետների մրցումներին

Սեպտեմբերի 5-9-ը ՌԴ մերձմոսկովյան Շչելկովյան շրջանում կանցկացվեն ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգների միջազգային մրցումները, հայտնում է ՌԴ մաքսային դաշնային ծառայությունը: Մրցումներին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Սեպտեմբերի 5-9-ը ՌԴ Կենտրոնական մաքսատան բազայում տեղի կունենան ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների առաջնության չորրորդ մրցումները բազմամարտում ծառայողական շների մասնակցությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի կինոլոգները։

Մրցումները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին ՌԴ Կենտրոնական մաքսատան տարածքում: