24 ապրիլի 2007 - 16:20 AMT
Վարշավայում տեղի կունենա Լռության երթ, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վարշավայում տեղի կունենա Լռության երթ, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Էդգար Բրոյանը, խաղաղ երթը մեկնարկում է Սբ. կույս Մարիամի եկեղեցուց, որտեղից ակցիայի մասնակիցները դրոշներով, պաստառներով եւ վառված մոմերով կուղղվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն: Բացի այդ, Լեհաստանի հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ Թադեուշ Իսահակյան-Զալեսսկին, Ցեզարա Աննուսեւիչը եւ Արթուր Ավդալյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարգ կմատուցեն Սուրբ Խաչ եկեղեցում: