25 օգոստոսի 2016 - 12:19 AMT
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20:00-ն

Օգոստոսի 25-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունն ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: