25 օգոստոսի 2016 - 12:54 AMT
Օգոստոսի 26-27-ը օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 2-3 աստիճանով

Օգոստոսի 26-27-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում կգրանցվի +37-+38 աստիճան:

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին` հարավային` 2-7 մ/վ արագությամբ:

Ավելի վաղ, սպասվում էր, որ բարձր ջերմային ֆոնը Հայաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 26-ը: