26 օգոստոսի 2016 - 10:44 AMT
Լարսի ավտոճանապարհը երեկոյան ժամերին փակ կլինի

Օգոստոսի 26-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության վրա հղումով:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: