26 օգոստոսի 2016 - 14:17 AMT
Դատարանը մերժել է «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքը

Վերաքնիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը, հայտնում է Panorama.am-ը:

Օգոստոսի 25-ին Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգել էր:

Օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին ընդամենը սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ «ծռերին»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Սակայն օգոստոսի 4-ին փոխվել է Սարգսյանի մեղադրանքը, և այժմ նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար