24 ապրիլի 2007 - 19:38 AMT
Նյու-Յորքի Թայմզ-սքվերում բողոքի ցույց է անցել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Կիրակի օրը Նյու-Յորքի Թայմզ-սքվերում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցել, որի մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Ցույցը կազմակրեպվել էր Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA), Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) եւ Համահայկական բարեգործական միության կողմից: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Նյու-Յորքից, հանրահավաքին ելույթ են ունեցել սենատորներ Չարլզ Շումերը եւ Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Կարոլին Մելոնին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Ելույթ ունեցողները կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել 106-րդ բանաձեւը եւ պատասխանատվության կանչել Թուրքիային 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: