27 օգոստոսի 2016 - 12:46 AMT
Օգոստոսի 29-ից կդադարեցվի Երևանի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը` ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը: