29 օգոստոսի 2016 - 11:08 AMT
Սեպտեմբերի 1-2-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Օգոստոսի 29-31-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, 1-2 կնվազի 2-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ին շրջաններում մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 29-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: