29 օգոստոսի 2016 - 11:25 AMT
Լարսն օգոստոսի 29-ին բաց կլինի մինչև ժամը 20:00-ն

Օգոստոսի 29-ին ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության վրա հղումով:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. Միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների:

ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: