25 ապրիլի 2007 - 00:39 AMT
Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիան պետք է դիմակայի Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը
Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ալեքսի Գովճյանին ծավալուն նամակ է ուղարկել` Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին: «Ֆրանսիան անվերապահորեն ճանաչել է հայերի ցեղասպանություը: Ճանաչել է օրենքով եւ մեր օրենքը պետք է հարգեն բոլորը: Ֆրանսիան դատապարտում է խտրականության, ատելության, բռնության ցանկացած դրսեւորում: Լիովին ընդունում եմ ձեր կամքը, որ Ֆրանսիան պետք է ընդդիմանա Թուրքիայի պետական ժխտողականությանը, անտեղի քարոզչություն, որը ճնշում է հայերին: Ֆրանսիան պետք է ոչ միայն օրենքով դատապարտի Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, այլեւ չընդունի մերժողականության ոչ մի քարոզչություն»,-ասվում է նամակում:

Ապրիլի 24-ին Փարիզում, ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հաղթանակի կամարի անմար կրակի մոտ ծաղկեպսակ են դրել նախագահ Շիրակի ներկայացուցիչը եւ Ֆրանսիայում Հայաստանի դսպան Էդվարդ Նալբանդյանը: Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է հիշատակի հավաք` քաղաքապետ Բերտրան դը լա Նոեի մանսակցությամբ, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: