«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգոստոսի 30-ին հայտարարել է, որ ենթադրաբար ամերիկյան օդային հարվածների հետևանքով Սիրիայում սպանվել է խմբավորման առաջնորդներից մեկը:
Ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող Amaq լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սպանվել է «Իսլամական պետության» խոսնակ և բարձրաստիճան հրամանատար Աբու Մուհամադ ալ-Ադնանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյան Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ թիրախավորել էին Աբու Մուհամադ ալ-Ադնանիին: Պաշտոնյան, այդուհանդերձ, չի հաստատել նրա մահը՝ նշելով, որ դրա պաշտոնական հաստատման համար ժամանակ է պահանջվում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2016-ի մայիսին հայտնել է, որ Իրաքյան Անբար գավառում կոալիցիայի ուժերի ավիագրոհի ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Վահիբը:
2015-ի հոկտեմբերինիրանական IRNA գործակալությունը հատնել է, որռմբակոծության հետևանքով սպանվել են ալ-Բաղդադիի երեք տեղակալը՝ ալ-Շիշանին, ալ-Սուրին և ալ-Կարբուլին։