Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո մինչ այսօր 100-ից ավելի լրատվամիջոց է փակվել:
Երկրում փակվել է 45 թերթ, 16 հեռուստաալիք, 3 լրատվական գործակալություն, 23 ռադիոկայան, 15 ամսագիր, ինչպես նաև 29 տպագրատուն, բրիտանական The Guardian թերթին հղումով գրում է Tert.am-ը:
Այդ ընթացքում ձերբակալվել է 48, իսկ աշխատանքից զրկվել ԶԼՄ-ների 2.308 աշխատակից:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Կարդացեք նաև՝ Թուրք-քրդական բախումներից 1552 մարդ է զոհվել 1 տարում ՝ գրոհայիններ, ուժայիններ, խաղաղ բնակիչներ