1 սեպտեմբերի 2016 - 11:15 AMT
ԲԿՀ-ն հեռացրել է ՏԻՄ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտարարած անդամին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մասիսի տարածքային խորհուրդն օգոստոսի 31-ին կայացած նիստի ժամանակ որոշել է կուսակցության անդամ Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից:

Ըստ ԲՀԿ հաղորդագրության՝ խորհրդի որոշման համաձայն՝ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Սեպտեմբերի 18-ին կկայանան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: