Եվրոպան հավատարիմ կմնա իր մարդասիրական պարտավորություններին, սակայն այն փախստականները, որոնք իրավունք չունեն ԵՄ-ում մնալու, պետք է տուն վերադառնան: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Իտալիայում այդ երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք, ովքեր մնալու իրավունք չունեն, պետք է տուն վերադառնան: Հակառակ դեպքում, մենք չենք կարողանա անել այն, ինչ ցանկանում ենք պատերազմից փախածների համար»,-ասել է Մերկելը:
Նա հավելել է նաև, որ հավանություն է տալիս ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, քանի որ «կարևոր է դադարեցնել ապօրինի միգրացիան, որովհետև Միջերկրական ծովում բազմաթիվ մարդիկ են զոհվել, մենք պետք է կասեցնենք ապօրինի միգրացիան, մարդկանց առևտուրը»:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ փախստակնները չէին կարող իրենց հետ ԳՀԴ ահաբեկչություն բերել:
Օգոստոսի 15-ին ԳՀԴ հատուկ ծառայությունները հայտնեցին փախստականների ճամբարների միջոցով մարդկանց ԻՊ շարքերում կռվելու համար անդամագրելու հարյուրավոր դեպքերի մասին: Դրանից կես տարի առաջ հայտնի դարձավ, որ ծայրահեղականները կարող էին Գերմանիա գալ փախստականների տեսքով:
2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ