1 սեպտեմբերի 2016 - 17:58 AMT
Բեսլանում զոհված երեխաների մայրերին կարող են դատել Պուտինի դեմ ցույցի համար

Բեսլանում ահաբեկիչների կողմից դպրոցի գրաման զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ, զոհվածների մայրերից մի քանիսը բողոքի ակցիա են կազմակերպել: Արարողության ժամանակ մայրերը հանել են բաճկոնները, որոնց տակ եղել են ՌԴ նախագահ Պուտինի հասցեին մեղադրական գրություններով շապիկներ:

Շապիկների վրա գրված է եղել` «Պուտին` Բեսլանի դահիճ»:

Այժմ ակցիայի մասնակիցները կարող են դատարանի առջև կանգնել Պուտինի դեմ ուղղված գործողության համար: Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ստիպել են կանանց նահանջել դահլիճի կենտրոնից` փաստացի շրջափակելով անկյունում և կանգնելով նրանց առաջ, երբ անցնում էր պաշտոնական պատվիրակությունն, այդ թվում Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի պաշտոնակատար Վյաչեսլավ Բիտարովը:

Կանայք պահանջում էին 2004-ի սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի գրավման և ազատագրման բոլոր հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնել: Սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել մասնակիցներին, գրում է Meduza-ն «Նովայա գազետա»-ի վրա հղումով:

Ակցիայի մասնակից 5 կանանցից 4-ի երեխաները զոհերի թվում են եղել:

Բերման են ենթարկվել նաև լրագրողներ Ելենա Կոստյուչենկոն և Դիանա Խաչատրյանը: