2 սեպտեմբերի 2016 - 12:37 AMT
Հայաստան մարդատար էլեկտրամեքենաների ներմուծումը 1 տարով կազատվի մաքսատուրքից

Մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ԵՏՄ անդամ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան ներմուծվող մարդատար էլեկտրական մեքենաները կազատվեն մաքսային վճարներից:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, միաժամանակ 15%-ից մինչև 5% կնվազեցվեն մինչև 5 տոննա քաշով բեռնատար էլեկտրամեքենաների մաքսային վճարները:

Որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 2-ից:

2014 թ. փետրվարից մինչև 2016 թ. հունվարի 1-ը ԵՏՄ է ներմուծվել 684 ելեկտրական շարժիչով մեքենա, 2016 թ. հունվար-մայիսի ընթացքում՝ ընդամենը 28: Հիմնականում դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Չինաստանից: