2 սեպտեմբերի 2016 - 18:18 AMT
ՀՀ ՄԻՊ-ը հուլիսյան դեպքերի մասով զեկույց կներկայացնի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատրաստվում են առաջիկայում արտահերթ զեկույց հրապարակել հուլիսյան դեպքերի վերաբերյալ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Զեկույցում հստակ նշվելու են գնահատականներ հուլիսի 17-ից սկսած իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Թաթոյանը, մեջբերում է Panorama.am-ը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: