3 սեպտեմբերի 2016 - 15:29 AMT
Սեպտեմբերի 4-8-ը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին, ինչպես նաև սեպտեմբերի 4-8-ն առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 4-8-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում նաև կա կարճատև անձրևի հավանականություն:

Կարդացեք նաև՝ Եղանակը սեպտեմբերի սկզբին անկայուն կլինի. Կարճատև անձրևներ, ամպրոպ, ջերմաստիճանի տատանում