ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել, թե առաջադրելու է իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններին, թե ոչ: «Անշուշտ, կարծում եմ, որ ապագա նախագահը պետք է լինի բավականաչափ երիտասարդ, բայց և հասուն մարդ»,-ասել է Պուտինը:
2018-ին նախագահական ընտրություններին իր մասնկացության մասին Պուտինն ասել է. «Իմ թեկնածության վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել»:
«Պետք է անցնել այս խորհրդարանական ընտրություններով, տեսնել, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Եվ դրանից հետո էլ դեռ առջևում 2 տարի կլինի: Ուստի խոսել այդ մասին վաղաժամ է: Ժամանակակից արագ փոփոխվող աշխահում խոսելն այդ մասին ուղղակի վնասակար է»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը վստահ է, որ այժմ իշխանությունների առջև նոր խնդիրներ են ծառացել` բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, զարգացնել էկոնոմիկան, սոցիալական ոլորտը, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: «Այդ խնդիրներից կախված կտեսնենք, թե ով պետք է մասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին»,-ասել է Պուտինը, հայտնում է Newsru.com-ը Bloomberg-ի վրա հղումով:
2000թ. մարտի 26-ին Պուտինն ընտրվեց ՌԴ նախագահ: 2004-ին նա վերընտրվեց նախագահի պաշտոնում: 2008-ի մայիսի 8-ից զբաղեցրել է ՌԴ վարչապետի պաշտոնը, իսկ 2012-ին կրկին ընտրվել է ՌԴ նախագահ: Պաշտոնը ստանձնել է 2012-ի մայիսի 7-ին: