27 ապրիլի 2007 - 19:46 AMT
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման օրինագծին
ԱՄՆ Սենատը հինգշաբթի քվեարկել է այն օրինագծի օգտին, որը նշում է Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման ամսաթիվը: Փաստաթղթի օգտին քվերակել է 51 սենատոր, դեմ` 41: Օրինագիծը ենթադրում է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը սկսկվելու է 2007 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ եւ կավարտվի 2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ:

Ամերիկյան զորքերի դուրս բերման մասին կետը ընդգրկված է Իրաքի եւ Ավղանստանի պատերազմների համար հավելյալ ծախսերի մասին բյուջետային օրիանգծում` 124,2 միլիարդ դոլարի չափով: Բյուջետային հատկացումները կտրվեն մի պայմանով, որ Իրաքից զորքերի դուրս բերումը կսկվի 2007 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ եւ կավարտվի 2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ:

Չորեքշաբթի օրինագիծը հավանություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատում, որոնց տեղերի մեծ մասը, ինչպես եւ Սենտաում պատկանում է Դեմոկրատական կուսակցությանը` ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշի քաղաքական հակառակորդներին:

Սպասվում է, որ օրինագիծը կներկայացվի Բուշի ստորագրությանը մայիսի սկզբում: Սակայն ԱՄՆ նախագահը արդեն հասկացրել է, որ դիմելու է վետոյի իրավունքին: Բուշը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Իրաքից ամերիկյան զինվորական կոնտինգենտի դուրս բերման հստակ ժամկետների մասին դեռ խոսք չի գնում, հայտնում է Lenta.ru-ն: