5 սեպտեմբերի 2016 - 14:14 AMT
ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտը եզրափակչում կբողոքարկվի, երբ միջազգային իրավաբանները կտամ իրենց եզրակացությունը: Այս մասին ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանը: Նա նշել է, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձևով իրականացավ:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասել է նա:

Ռոստոմյանը պարզաբանել է, որ ՀԱՕԿ-ը գործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի» -ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Հարությունյանը Հաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք: