28 ապրիլի 2007 - 14:31 AMT
Օրհան Փամուկին շնորհվելու է Բեռլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
Մայիսի 4-ին Բեռլինի Ազատ համալսարանում կկայանա գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկին այդ ուսումնական հաստատության պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը: Սկզբում այն պետք է կայանար փետրվարին, սակայն Փամուկը հետաձգեց իր այցը Գերմանիա անվտանգության նկատառումներից ելնելով: Համալսարանի որոշման մեջ նշվում է, որ Փամուկի ստեղծագործությունները «համաշխարհային գրականության եզակի երեւույթներ են», հաղորդում է Deutsche Welle-ն: