6 սեպտեմբերի 2016 - 13:04 AMT
Սեպտեմբերի 5-ի դրությամբ 40.000 տ ավելի կարտոֆիլ է արտադրվել

Օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է մոտ 210.000 տոննա կարտոֆիլ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40.000 տոննայով։ Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016-ին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 34.077 հա, ինչը գերազանցում է 2015-ի ցուցանիշը 771 հեկտարով, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 4568 հա, որը 2015-ի համեմատ ավելի է 185 հեկտարով, Լոռու մարզում՝ 4613 հա, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմում է՝ 335 հա։ 2015-ին պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների և տևական անձրևների պատճառով մոտ 20 օրով ուշացել է, 2016-ի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ։

Միաժամանակ գյուղնախը նշում է, որ ամեն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու)։ 2016-ի հունիսի 10-ի դրությամբ հիմնականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։

Կարդացեք նաև՝Գյուղնախ. Կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցումը հիմնավորված չէ