6 սեպտեմբերի 2016 - 18:25 AMT
Երևանյան միջազգային փառատոնը մեկնարկելու է հանրահայտ ջութակահարուհի Հագների համերգով

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնի մեկնարկը տրվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին՝ հանրահայտ գերմանացի ջութակահարուհի Վիվիան Հագների մենակատարությամբ:

Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հնչելու են Անտոնին Դվորժակի, Էկտոր Բեռլիոզի ստեղծագործությունները, գրում է Panorama.am-ը:

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 10-ը: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու տարբեր երկրներից հայտնի երաժիշտներ, դիրիժորներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: