7 սեպտեմբերի 2016 - 10:56 AMT
ArmPhone-ի նոր խմբաքանակը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից

ArmPhone հայկական բջջային հեռախոսները սեպտեմբերի 20-ից կրկին կհանվեն ազատ վաճառքի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից՝ հավելելով, որ դեռևս չեն կարող հստակ նշել՝ կոնկրետ որ մոդելները կլինեն վաճառքում:

Հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվել են հունիսի 6-ին: Սպառողին ներկայացվել է տարբեր 5 մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

Ավելի վաղ PAN-ը գրել էր ArmPhone-ի բոլոր մոդելների մասին՝ ներկայացնելով դրանց բնութագրերը: