7 սեպտեմբերի 2016 - 11:44 AMT
Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից

Վրաստանում Ընտրական համակարգի փոփոխության հետևանքով Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքը:

Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:

Ընտրաշրջանների նոր սահմանների կազմավորման հիմնական չափանիշը՝ ամեն մի շրջանում ընտրողների քանակն էր: Այսինքն, իշխանությունը որոշեց, որ յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորին հավասարաչափ քանակով ընտրող պիտի ընտրվի՝ մոտավորապես 45.000: Պարզ ասած, իշխանությունն անհավասար սուբյեկտներին նկատմամբ «հավասարության» սկզբունք կիրառեց, նշում է Վրաստանի հայ համայնքը:

«Ընրողների ձայների հավասարության» սկզբունքը կիրառվել է նաև այն շրջաններում, որտեղ ապրում են ազգությամբ հայ քաղաքացիներ: Սակայն կիրառվել է որոշակի խորամանկությամբ:

Երկրի իշխանության որոշման համաձայն Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակավայրերի մեծամասնությունը միացավ Նինոծմինդային: Իսկ մնացած գյուղերը փոխանցվեց Բորջոմիի ընտրաշրջանին: Համապատասխան կամքի առկայության դեպքում իշխանությունն իրոք հնարավորություն ուներ պահել առկա հավասարակշռությունը: Ասպինձայի մունիցիպալիտետի հայկական գյուղերի, կամ, նույնիսկ, Ծալկայի մի քանի գյուղեր Ախալքալաքին/Նինոծմինդային միացնելը շատ ավելի արդարացի կլիներ:

Սակայն իշխանությունն այլ ծրագրեր ուներ: Հենց այդ պատճառով, չնայած Վենետիկի Հանձնաժողովի դժգոհության, ազգությամբ հայ քաղաքացիներով բնակեցված շրջանը՝ Ախալքալաքը, օրենսդրական մարմինում օրինական ներկայացուցչի ունենալու իրավունքից զրկվեց, հայտնում է համայնքը:

Այս որոշմանը հետևեց Ախալքալաքի շրջանի բնակիչների բողոքը: Բնակչության դժգոհությունը նվազեցնելու համար իշխանությունը դիմեց «խոստումներ տալու» մարտավարությանը:

«Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ ընտրաշրջանների սահմանների փոփոխությունը միայն 2016-ի ընտրությունների համար է հաշվարկված: Իշխող կուսակցությունը խոստացավ նաև, որ չնայած այս ամենին Ախալքալաքն այս ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Սակայն ոչ մեծամասնական, այլ՝ համամասնական ցուցակով:

«Այստեղ դժգոհություն պետք է որ չլինի... սակայն խնդիրն ահա թե ինչում է՝երկրի ազգային փոքրամասնություն հանդիսացող Ախալքալաքի շրջանի ընտրողները պաշտոնապես զրկվեցին խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց: «Վրացական երազանք»-ը խոստումն էլ որ կատարի ու համամասնական ցուցակում ախալքալաքցի թեկնածու ներկայացնի, այդ թեկանծուն բնակչության հավատարմագիր չի ունենա: Նա պարտական չի լինի ախալքալաքցի ընրողների շահերի պաշտպանմանը: Եվ օրենսդրական տեսակետից էլ արդար կլինի: Այս իրավիճակում ախալքալաքցիներին մնում է կոնկրետ թեկնածուի բարոյական արժեքների և խիզախության հույս ունենալը:

Երկրորդ բարդությունը նրանում է, որ, երբ ախալքալաքցի ընտրողները «հավատացին և ընդունեցին» «Վրացական երազանք»-ի խոստումները, նրանք նույն րոպեին ավտոմատիկ կերպով հայտնվեցին իշխող կուսակցության գերության մեջ: Կոպիտ ասած՝ եթե կտաս ձայն «Վրացական երազանք»-ին, ապա կունենաս ախալքալաքցի թեկնածու, իսկ չտալու դեպքում դա էլ չես ունենա», - ասված է համայնքի հաղորդագրությունում:

Իսկ ամենաառանցքային հարցը դեռ անպատասխան է մնացել: Արդյոք ճիշտ է, որ ընտրական շրջանների սահմանների փոփոխությունը վերաբերում է միայն 2016-ի ընտրություններին: Ո՞վ կարող է տալ ամուր երաշխիք, որ 2020-ի համար Ընտրական համակարգի բարեփոխումը կլինի ամբողջությամբ կարգավորված և երկրի մասշտաբով չեն լինի մեծամասնական շրջաններ ու մեծամասնական թեկնածուներ:

Այսօր Ախալքալաիքի և Նինոծմինդայի բնակչության մեջ պառակտում է ծագել: Կան և՛ էեկնածու Հենզել Մկոյանի, և՛ թեկնածու Սամվել Պետրոսյանի և այլ գործիչների բազմաթիվ աջակիցներ:

Հայ համայնքը նշում է, որ անցկացվող «բարեփոխման» արդյունքում իշխող ուժը հասավ երկու նպատակի՝ Ախալքալաքի շրջանի ընտրողը զրկվեց խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց և լուրջ լարվածություն առաջացրեց ազգությամբ հայ քաղաքացիներով խիտ բնակեցված շրջաններում: Բայց չէ՞ որ խնդիրը կոնկրետ թեկնածուների մեջ չէ:

Իսկ հարցը հետևյալն է՝ ինչու՞ պիտի այսօր երկրում ապրող ազգային փոքրամասնությունը խնդրի, «երազի» այն, ինչն օրենքով իրեն է պատկանում: