7 սեպտեմբերի 2016 - 22:48 AMT
Apple-ը 2 տեսախցիկով iPhone-ն է ներկայացրել

Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 7 և iPhone 7 plus մոդելները:

Երկար սպասված հեռախոսներից առաջինն ունի 4.7, երկրորդը՝ 5.5-դյույմանոց էկրան:

Ընկերության նոր ֆլագմանն՝ iPhone 7Plus-ի կարևորագույն առանձնահատկությունը նկարահանման նոր համակարգն է: Այն ունի 2 հատ 12-մեգապիքսելանոց տեսախցիկ:

Նրանցից մեկը լայնաֆորմատ, մյուսը՝ տելեֆոկուսային՝ շերտերով նկարահանման համար է, և օժտված է իրական զումով:

Հեռախոսը չունի ականջակալների մուտք. այն աշխատում է կամ usb-ով միացվող, կամ անլար ականջակալների հետ:

Վերջիններիս լիցքը բավականացնում է մինչև 5 ժամ աշխատանքի համար:

iPhone 7 գինը սկսվելու է $649-ից , 7 Plus գինը՝ $769-ից: Անլար ականջակալները վաճառվելու են առանձին $159-ով: